ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կարեն Կարապետյան. Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի

Կարեն Կարապետյան. Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի
28.04.2017 | 00:40

Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի՝ կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարներին ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնելու վարչական բեռը գործատուների համար: Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, և Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի»,- ասել է վարչապետը։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է արագացնել մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի ինն ամսում կարողանան արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ